fbpx
Խորհրդարան

Բերվել է ոտքից գլուխ քաղաքական նախագիծ․ Զոհրաբյանը՝ ՍԴ օրենքի փոփոխությունների մասին

Ոզում եք այդ «կանտորայի» դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով։ Այս մասին  այսօր ՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը ելույթի սկզբում ցույց տվեց ՀՀ մարզերի համայնքների՝ անմխիթար վիճակում գտնվող մի շարք դպրոցների լուսանկարներ՝ ասելով, որ դրանց վերանորոգման համար մեր կառավարությունը գումարներ չի գտել նաև այս տարվա բյուջեում, և մեր երեխաներն այս պայմաններով գնում են դպրոց:

«Հիմա բերվել է մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ, վերևից ներքև քաղաքական է: Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է, այդ մասին բաց և հրապարակային իր հարցազրույցներից մեկում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում, որ գործընթացն ուղղակիորեն քաղաքական է»,-ասաց նա։

Դիմելով քաղաքացիներին՝ պատգամավորն ասաց, որ ՀՀ իշխանությանը դուր չի գալիս Սահմանադրական դատարանի այս կազմը և հատկապես նրա նախագահը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այնպես չէ, որ իրենց «ուշքը գնում է» ՍԴ նախագահի և դատավորների համար։

«Այդպես չէ, բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական և որևէ քաղաքական պրեսսինգ այլևս չլինի»,-ասաց նա:

Պատգամավորը, դիմելով «ՀՀ հպարտ քաղաքացիներին», ասաց, որ այս նախագծով առաջարկվում է, որ 630 մլն դրամ վճարել, որ ՍԴ նախագահն ու 6 դատավորներ գնան թոշակի։

«Հարց է առաջանում, ինչո՞ւ, այդ ո՞նց եք որոշել, որ միայն նրա համար, որ ձեր դուրը չի գալիս այդ «կանտորան» և դուք ուզում եք այդ «կանտորայի» դատավորներին փոխել ձեր քիմքին հարիր դատավորներով»,-ասաց նա՝ հավելելով, որ հարկատուների հաշվին մարդկանց, ըստ էության, անգործության են մատնելու և դրա դիմաց աշխատավարձ վճարեն։

Նաիրա Զոհրաբյանը դիմեց նաև ՍԴ այն դատավորներին, որոնք ցանկություն կունենան օգտվել նախագծից։

«Մի ռեպլիկ բոլոր այն ՍԴ դատավորների համար, որոնք կգայթակղվեն այս նախագծով. հիշե՛ք, որ որևէ իշխանություն հավերժ չէ, եթե ձեզանից մեկը կգնա այս քաղաքական գործընթացին, որով ձեզ տրվելու է կոմպենսացիա, կամ շառից փորձանքից ազատվելու համար գնա նստի հեռու, միայն մենք նրանից պրծնենք, որովհետև իրավական մեխանիզմներով մենք ձեզնից պրծնել չենք կարող, իշխանափոխությունից հետո ոչ միայն վերադարձնելու եք գումարները, այլև ենթարկվելու եք քրեական պատասխանատվության»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ