Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում այսօր հարգանքի տուրք են մատուցել՝ ապրիլի 16-ին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անսթափ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից նահատակված Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին, որին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ոստիկանության նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում։