Թուրքիայի Անթալիա քաղաքում երեկ ուղևորատար ավտոբուս է վթարվել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
Այս մասին տեղեկանում ենք Ria-ից։
Նշվում է, որ վթարի հետևանքով զոհված ռուս զբոսաշրջիկների թիվն այսօր հասել է 4-ի։ Եվս 16 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 5-ի կոտրվածքները ծանր բնույթ ունեն։
Ըստ աղբյուրի՝ ավտոբուսում ընդհանուր 22 մարդ է եղել, այդ թվում՝ երեխաներ։