ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում գրել է, որ խորապես ցավում է հայտնի չեխ լրագրող և փաստաբան Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։
«Նա թողեց ճշմարտության և արդարության քարոզի մեծ ժառանգություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում», – գրել է Մնացականյանը։
Նշենք, որ Մազալովան 66 տարեկան էր։
Deeply saddened about the passing of celebrated #Czech journalist & lawyer Dana #Mazalová. She leaves behind huge legacy of promoting truth and justice in impartial and professional coverage of #NagornoKarabakh conflict pic.twitter.com/U1D9dHrvAp
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) September 8, 2020