Իրավական
13:00 28/07/2019

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 8 մլն դրամի դիզվառելիք վատնելու համար

Զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Արմեն Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին մասով՝ առանձնապես խոշոր չափով յուրացնելը կամ վատնելը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Արմենակ Սուքիասյանը, հանդիսանալով պաշտոնական անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` կազմակերպել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8.856.000 ՀՀ դրամ արժողության 24 տոննա դիզելային վառելիքի վատնումը և նշված զենիթային հրթիռային դիվիզիոնի հրամանատարներ, փոխգնդապետ Արմեն Բախշյանին, Խոսրով Չոբանյանին և Արգամ Հարությունյանին դրդել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային թերթիկներում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու եղանակով կատարել պաշտոնական կեղծիքներ:

Նույն զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետ, կոչումով մայոր Արմենակ Սարգսյանին էլ մեղադրանք է առաջադրվել (179 հոդված 3-րդ կետի 1-ին մաս) այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` նախնական համաձայնությամբ մի խումբ անձանցով՝ Ա. Սուքիասյանի, Ա. Բախշյանի, Խ. Չոբանյանի և Ա. Հարությունյանի, ավագ ենթասպա Է.Գևորգյանի հետ միասին, ինչպես նաև շարքային Կ.Սարգսյանի և սերժանտ Հ.Արզումանյանի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով վառելիքի վատնում:

Խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն` չհեռանալու մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ