Զորամասում դպրոցականներ են հյուրընկալվել

Ամենադիտվածներ

N զորամիավորման զորամասերից մեկում հյուրընկալվել են Երևանի թիվ 186 հիմնական դպրոցի աշակերտները:

Այս մասին տեղեկանում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դպրոցականները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային, հետևել նորակոչիկների հետ անցկացվող պարապմունքներին, հանդես եկել համերգային ծրագրով։

Ըստ աղբյուրի՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար դպրոցի տնօրինությունը զորամասի հրամանատարության կողմից խրախուսվել է պատվոգրով։

Ամենաթարմ