Հեռախոսազանգ են ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ու Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Թեհրանի միջուկային ծրագիրն ու Աֆղանստանում կայուն իրավիճակը վերականգնելու շուրջ միջազգային ջանքերը։
Չինաստանի կարծիքով՝ Իրանը դրական վերաբերմունք ունի միջուկային ծրագրի վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ն միակողմանի է դուրս եկել միջուկային համաձայնագրից և իրավիճակի կարգավորման համար պետք է առաջինը քայլեր ձեռնարկի։