Այսօր՝ փետրվարի 16-ին, հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ կողմերը մասնավորապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքն ու տարածաշրջանային իրավիճակը։
Ըստ աղբյուրի՝ խոսվել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից։

