fbpx
Սպորտ

Մեր երիտասարդները 2-րդ անգամ հաղթեցին Ղազախստանի տարեկիցներին

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականն այսօր՝ փետրվարի 16-ին, երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Ղազախստանի տարեկիցների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Մեր ընտրանին 2-րդ խաղն անընդմեջ կարողացավ նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տոնել։ Գոլը հեղինակեց Սամվել Հակոբյանը՝ 75-րդ րոպեին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ