Հունիսի 26-ին ՀՀ Պաշտպանության նախարարությոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ այսօր ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր:
- Կադրեր՝ մեկնարկած ամառային զորակոչից
- ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի ու ՀՕՊ զորքերի պետերն ազատվել են պաշտոններից
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․
«Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` պետության և Ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում: 1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի վարչությունը:
1992թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացել և դարձել է առանձին կառույց: Հետագա տարիներին` բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվեցին ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս զինված ուժերի ավիացիայի վարչությունն իր ենթակա ստորաբաժանումների միջոցով առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ ու իրենից ներկայացնում է կայացած ու ներդաշնակ մի կառույց»։