Ֆեյսբուքի ժ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցիալական ցանցի նոր դիզայնը։
Ցուկրբերգն այն ներկայացրել է Կալիֆորնիայում անցկացված F8 համաժողովի ժամանակ, որին մասնակցել են հավելված մշակողները։ Ցուկերբերգը նշել է, որ նոր դիզայնը թույլ կտա մարդկանց ավելի հեշտ շփվել միմյանց հետ և աչք կշոյի։
Ցուկերբերգը պատմել է այն փոփոխությունների մասին, որոնք սպասվում են ֆեյսբուքի արտաքին դիզայնում, նորությունների ժապավենում, Marketplace առցանց խանութում և այլ գործառույթներում: Դրա հետ մեկտեղ, կփոփոխվեն ու կպարզեցվեն նաև Messenger-ի, Instagram-ի ու WhatsApp-ի դիզայնները։
Ելույթի ավարտին Ցուկերբերգը ներկայացրել է վիրտուալ իրականության Oculus Rift S և Oculus Quest ակնոցները։ Դրանք ԱՄՆ-ում կարժենան 400 դոլար և վաճառքում կհայտնվեն մայիսի 21-ին։
https://www.facebook.com/zuck/videos/10107278399715421/

