Զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում իրավական խնդիրների ապահովման նպատակով ԶՈւ-ն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
«Թեկնածուները մասնագիտական ինքնակենսագրականները (CV) պետք է ուղարկեն gsharmenia@gmail.com էլեկտրոնային հասցեով։
Ընտրված թեկնածուներին կտրվեն իրավաբանական բնույթի առաջադրանքներ, կպարզաբանվի հետագա ընթացակարգը։ Հավելյալ հարցերի դեպքում գործում է 010 29-46-99 հեռախոսահամարը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:


