Զինված Ուժեր

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել ՊԲ-ի սանիտարական մեքենայի ուղղությամբ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ՊԲ-ի Facebook-ի էջից։

«Հայկական կողմից տուժածներ չկան։

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից», – ասված է ՊԲ-ի հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ