Զինված Ուժեր
10:42 15/10/2021

Ի՞նչ իրադարձություններ են նախորդել Ադրբեջանի կողմից կրակ բացելուն․ երեկվա դեպքերի քրոնիկոնը

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Ադրբեջան ԶՈւ-ի գործողություններից իրավիճակը մի պահ լարվեց Արցախում։

Ադրբեջանը դա արեց իր ոճով։ Նախ սկսեցին տարածել ապատեղեկատվություններ, որ հետո դա որպես արդարացում ներկայացնեն իրենց գործողության։

Սկզբում Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, թե, իբր, ադրբեջանական ԶՈւ-ն հայտնաբերել ու առգրավել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: Այս լուրը արագ հերքվեց Արցախի ՊԲ-ից կողմից։

Հետո արդեն ադրբեջանական կողմը լուրեր շրջանառեց, թե, իբր, Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայող է զոհվել։ Արցախի ՊԲ-ից այս լուրն էլ արագ հերքվեց։ Հերքման մեջ նշվում էր, որ Նորշեն գյուղում տեղակայված ՊԲ դիրքապահ ուժերը լսել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:

Այդ դեպքերից հետո արդեն ադրբեջանական ԶՈւ-ն կրակ բացեց Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, որի հետևանքով 6 հայ զինծառայող ստացավ հրազենային վիրավորում։

«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից», – ասվում է ՊԲ-ի տարածած հայտարարության մեջ։

Այս ամենից հետո արդեն ՊԲ-ն ստիպված էր հերքել նաև հայկական մամուլում տարածվող լուրերը, թե, իբր, հայկական կողմը դիրքային կամ տարածքային կորուստներ ունի։

«Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է:

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը», – ասվում է ՊԲ-ի տարածած վերջին հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ