ԶՈւ-ն քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն․ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղերձը

Ամենադիտվածներ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ԳՇ նոր պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը։

«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ», – ասված է ուղերձում։

Ամենաթարմ