Զուրաբիշվիլիից նման հռետորաբանություն լսելը տխուր է․ Մեդվեդև

Ամենադիտվածներ

Ջոկովիչը հաղթեց Նադալին ու դարձավ Australian Open-ի չեմպիոն

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը անդրադարձել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որում նախագահը Թբիլիսիում տեղի ունեցածում մեղադրել է Ռուսաստանին։

Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, մասնավորապես` Մեդվեդևն ասել է, որ նման հայտարարությունները պրոֆեսիոնալ չեն, Վրաստանի նախագահը կամ խնդրից անտեղյակ է, կամ էլ խաթարում է իրավիճակը:

Դմիտրի Մեդվեդևի խոսքերով` Զուրաբիշվիլիից նման հռետորաբանություն լսելը տխուր է: Նրա խոսքերով, հակառուսական տրամադրությունների ամրապնդման դեպքում Մոսկվան զբոսաշրջիկներին կտրամադրի համապատասխան առաջարկություն, որն էլ մեծ ազդեցություն կունենա Վրաստանի վրա:

Ըստ ՌԴ վարչապետի, Վրաստանում ստեղծված իրավիճակը կապված է արմատական ընդդիմության և իշխանամետ ուժերի հետ: Նրա խոսքերով, բողոքն ուղղված է Վրաստանում քաղաքական համակարգի չարաշահմանը:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ վրաց ժողովուրդը կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ