fbpx
Սպորտ

Զվարթնոցում դիմավորել են ԵԱ-ից մեդալներով վերադարձած ըմբիշներին

«Զվարթնոց» օդանավակայանում ծափերով ու դափնեպսակներով դիմավորեցին Եվրոպայի առաջնության 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին և բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին, գրում է Sputnik Արմենիան։

Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց եզրափակիչ գոտեմարտի մասին, երբ ՌԴ ներկայացուցիչ Մագոմեդ Մուրթազալիևը կարողացավ երկու միավոր վաստակել։

«Գիտեի, որ հենց առաջին րոպեից հարձակվելու է, պատրաստ էի, ուղղակի այդ հնարքին չէին սպասում,– ասաց հայ ըմբիշը և հավելեց,– ամեն չեմպիոնությունն իր տեղն ունի, ամեն չեմպիոնության համար տանջվում ենք, մարզվում, ամեն չեմպիոնություն իր գինն ունի»։
Նա շեշտեց, որ Եվրոպայի չեմպիոն դառնալը հեշտ չէ։

«Զգում եմ, որ տարեցտարի բոլորը հիմնականում իմ դեմ են պատրաստվում, գնալով ավելի է դժվարանում, բայց, փառք Աստծո, ինձ մոտ ստացվում է»,– նշեց Ալեքսանյանը։

Առջևում օլիմպիական խաղերն են, դրանից հետո պարզ կլինի` նա կպատրաստվի Եվրոպայի ութերորդ չեմպիոնության համար, թե ոչ։

Մալխաս Ամոյանն էլ խոստովանեց, որ շատ դժվար ստացվեց երրորդ չեմպիոնությունը։
«Մի լավ խոսք կա` առաջինը դժվար է, այն պահելը` է՛լ ավելի դժվար։ Բայց մարզիչների շնորհիվ կարողացա ճիշտ գոտեմարտեր անցկացնել և հաղթանակի հասնել»,– նշեց մարզիկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ