fbpx
Սպորտ

Մադրիդի Ռեալը նվազագույն հաշվով զիջեց Մալյորկային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ՝ Հոկտեմբերի 19-ին, Լա Լիգայի շրջանակներում կայացավ «Մալյորկա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Մրցավեճը տեղի ունեցավ «Իբերոսթար» մարզադաշտում։

Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց միակ գոլը խփել է Լագո Ժունիորը: 74-րդ րոպեին կոպիտ սահընկման համար 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվել է Օդրիոսոլան:

«Արքայական» ակումբը Լա լիգայի ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունն է կրում:

https://www.youtube.com/watch?v=JDU6HmdrVno

«Արքայական» ակումբը մնում է 18 միավորով և 1 միավոր զիջում է «Բարսելոնային», «Մալյորկան» 10 միավորով բարձրանում է 14-րդ հորիզոնական:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ