fbpx
Սպորտ

Ատլետիկո – Վալենսիա հանդիպումը շահավետ էր հյուրերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում «Ատլետիկոն» հյուրընկալել էր «Վալենսիային»։ Հանդիպումը կայացավ  Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում:

Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց Դիեգո Կոստան՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը և առաջ մղելով տանտերերին: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից ընդամենը 8 րոպե առաջ «Վալենսիան» հավասարեցրեց հաշիվը: Տուգանային հարվածից հրաշալի գոլի հեղինակ դարձավ Դանի Պարեխոն:

https://www.youtube.com/watch?v=I5WPGKriyiE

Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ «Ատլետիկոն» 16 միավոր ունի այս արդունքից հետո։ «Վալենսիայի» ակտիվում 13 միավոր կա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ