fbpx
Իրավական

Կողոպուտի մեջ կասկածվող կինը հայտնաբերվել է մայրաքաղաքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մի կին մոտեցել էր բանկոմատից գումար կանխիկացնող մի կնոջ և օգնություն խնդրել, որ կարողանա նույն բանկոմատից օգտվել։ Ապա հրել էր բանկոմատից արդեն իսկ փող կանխիկացրած կնոջը, հափշտակել նրա 20 հազար դրամանոցն ու փախել:

«Տուժողից հաղորդում ընդունվեց։ Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց կողոպուտը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ 41-ամյա կինը հայտնաբերվեց մայրաքաղաքում ու բերման ենթարկվեց ոստիկանության  Վաղարշապատի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ