Ինդոնեզիայում ավարտվել են պատմության ամենամասշտաբային ընտրությունները

Ինդոնեզիայում չորեքշաբթի ավարտվել են նախագահի, խորհրդարանի երկու պալատների անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների ընտրությունները։ Ներկա պահին լուրջ պատահարների մասին տեղեկություն չկա:

Ներկա ընտրությունները, ինչպես ընդգծում են Ջակարտայում, ամենամասշտաբայինն էին ոչ միայն Ինդոնեզիայում, այլև ամբողջ աշխարհում, որոնց ժամանակ ուղղակի քվեարկությամբ ընտրվել է ոչ միայն պետության ղեկավարը, այլև մոտ 20 հազար օրենսդիր, որոնք ներկայացնում են 16 քաղաքական կուսակցություն։

Պետության բարձրագույն պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ գործող նախագահ Ջոկո Վիդոդոն և պահեստի գեներալ Պրաբովո Սուբիանտոն։ Սահմանադրության համաձայն՝ նրանց հետ միասին ընտրվում են նաև փոխնախագահները։

Գործող առաջնորդի հետ քաղաքական դաշինքի մեջ է մտել 75-ամյա Մաարուֆ Ամինը՝ աշխարհում ամենախոշոր մուսուլմանական (սուննի) կազմակերպություններից մեկի՝ «Նահթատուլ Ուլամի» ղեկավարը։ Կազմակերպության անդամների թիվը մոտ 80 մլն է։ Նրա հետ մրցակցում է 49-ամյա գործարար Սանդիագոմ Ունոն, որը երկրի ամենահարուստ մարդկանցից է։

Ամենաթարմ