fbpx
Արցախ

01:39 18/4/2019

Մոսկվան կարծում է` ԼՂ հակամարտության շուրջ վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա

Մոսկվան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա:

«Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո, զգալով մթնոլորտը, որում աշխատանքն այժմ ընթանում է, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ Բաքուն և Երևանը շահագրգռված են, որ այդ պայմանավորվածություններն այս անգամ թղթի վրա չմնան»,- ասել է Ս.Լավրովը՝ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների ավարտին:

Նա նշել է, որ Մոսկվան օգնելու է այդ պայմանավորվածությունների իրականացմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատեցին կողմերի մտադրությունը` շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Վերեվ