Հոկտեմբերի 5-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնել է, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք ) և համապատասխան ստուգաթերթի պահանջների համաձայն ստուգում է իրականացրել Երևանի Սարյան փ. 19-21 3 հասցեում գործունեություն ծավալող «Ագրոսյա» ՍՊԸ-ում:
«Ստուգման արդյունքում բացահայտվել է, որ վերը նշված ընկերությունը իրացնում է Oden`s», Lenny, Ving, Bull Dog և Siberia տեսակների ծամախոտեր, որոնք համաձայն Օրենքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված են:
- Տեսչական մարմինը զգուշացնում է չօգտվել մի շարք առողջարանների չափիչ սարքավորումներից
- Տեսչական Մարմնի հայտարարությունը ԱԳԼՃԿ-ների վերաբերյալ
Փաստի առթիվ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «Ագրոսյա» ՍՊԸ-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ ոստիկանություն և ՊԵԿ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել և զերծ մնալ օրենքով արգելված ծամախոտ գնելուց, ինչպես նաև նմանատիպ արտադրանք հանդիպելու պարագայում անհապաղ զանգահարել 010-23-56-00 հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ: