fbpx
Իրավական

Երևանում ապօրինի գործող ժամանցի վայրեր են հայտնաբերվել

Փետրվարի լույս 17-ի գիշերը Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի և տարածքային ստորաբաժանումների ծառայողները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գործունեություն ծավալող շուրջ 20 ժամանցի վայրեր։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։

Այդ հաստատություններից 16-ը գործունեություն է ծավալել առանց համապատասխան փաստաթղթերի։ Օրինախախտումների փաստերով հարուցվել են վարչական վարույթներ։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

https://youtu.be/SQOuT0mdjZQ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ