Դեկտեմբերի 14-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին, հայտնում է Ռահմոնի պաշտոնական կայքը:
Ռահմոնը և Զասը ի թիվս այլ հարցերի քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Ռահմոնն ասել է, որ աջակցում է Բելառուսի ներկայացուցիչ Զասի թեկնածությանն այդ պաշտոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զասի թեկնածությանն աջակցություն էին հայտնել նաև Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները:
Տաջիկստանը կպաշտպանի Բելոռուսի թեկնածուին ՀԱՊԿ-ում
By
Posted on