ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անհայտ տղամարդը Սպիտակ տան առջև ինքնահրկիզվել է, հայտնում է ԱՄՆ գաղտնի ծառայության թվիթերյան էջը:
Նշվում է, որ տղամարդն այրել է իր բաճկոնը, երբ եղել է Սպիտակ տան առջևի դարպասի հյուսիսային հատվածի մոտ:
Միջադեպին արձագանքել են Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնք տուժածին առաջին օգնություն են ցուցաբերել:
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
ԶԼՄ-ները նշում են, որ տղամարդու արարքը հավանաբար եղել է բողոքի ցույցի դրսևորում: