Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են։ Վիճակահանությունը կայացել է Շվեյցարիա Նյոն քաղաքում։
Արդյունքում՝ ձևավորվեցին հետևյալ զույգերը՝
«Բորուսիա» Դորտմունդ – ՊՍԺ
«Ռեալ» Մադրիդ – «Մանչեսթեր Սիթի»
«Ատալանտա» – «Վալենսիա»
«Ատլետիկո» Մադրիդ – «Լիվերպուլ»
«Չելսի» – «Բավարիա»
«Լիոն» – «Յուվենտուս»
«Լայպցիգ» – «Տոտենհեմ»
«Նապոլի» – «Բասելոնա»