Լիսաբոնում 1,5 միլիոն ուխտավոր մասնակցել է շաբաթ երեկոյան աղոթքին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավորությամբ։
Դիմելով Երիտասարդության համաշխարհային 37-րդ օրվա մասնակիցներին՝ պապըը հորդորել է ներկաներին չվախենալ սիրուց, լինել ուրախության աղբյուր և օգնել միմյանց։
«Թույլատրվում է մարդկանց վերևից նայել միայն այն ժամանակ, երբ մենք օգնում ենք նրանց վեր կենալ: Քանի՞ անգամ ենք մենք տեսել, թե ինչպես են մեզ վերաբերվում: Դա տխուր է»,- ասել է Ֆրենցիսկոսը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն այցելել է նաև Լիսաբոնի Սերաֆինա աղքատ թաղամասի համայնքային կենտրոն:
Լիսաբոնի վերջին կիրակնօրյա պատարագից հետո պոնտիֆիկոսը կվերադառնա Վատիկան։