Կորոնավիրուսի թեստի դրական պատասխանով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Նա նշել է, որ նախարարությունն անում է առավելագույնը՝ «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:
Սիմոնյանը ընդգծել է, որ համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում՝ հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին: