Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում: Կենտրոնը տեղեկացնում է, որ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու ժամանակ ընկել է ժայռից և գնտվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:
Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։
Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։
https://www.facebook.com/SourbAstvatsamayr/posts/2837299423041878

