Վրոցլավում շարունակվում է Եվրոպայի հրաձգության առաջնությունը:
Մրցումների հերթական օրը կայուն կրակոցներով աչքի ընկավ պատանեկությունը լիովին չհաղթահարած, 15 –ամյա Նարե Գաբրիելյանը: Նա հանդես եկավ երիտասարդների ստուգատեսում:
Օդամղիչ ատրճանակով, 40 մասնակիցների պայքարում, 10 մետրից 60 կրակոցով նախ մտավ եզրափակիչ, ապա 568 միավորով ուժեղագույն ությակի պայքարում գրավեց վեցերորդ պատվավոր տեղը:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։