Աֆղանստանում առնվազն 16 մարդ Է զոհվել շինարարական ընկերության գրասենյակի վրա կատարված հարձակման հետեւանքով, եւս ինը հոգի վիրավորվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը:
Մարտի 6-ի առավոտյան մի խումբ զինյալներ հարձակվել են մասնավոր շինարարական ընկերության վրա, որը գտնվում Է Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգի օդանավակայանից ոչ հեռու: Ինչպես հայտարարել Է նահանգապետի ներկայացուցիչը, ընկերությունը, որի վրա կատարվել Է հարձակումը, շինարարական աշխատանքներ Է իրականացնում օդանավակայանում: Միջադեպի վայր են ուղարկվել անվտանգության ուժեր: Բոլոր զոհվածները ընկերության աշխատակիցներ Էին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: