Փետրվարի 23-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14:20 ի սահմաններում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու քաղաքացի:
Պարզվել է, որ հոսպիտալացվել են Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչներ 17-ամյա Արմեն Խ.-ն և 17-ամյա Արամ Գ.-ն, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ չեն հիշում, թե որտեղ են իրենց դանակահարել:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 13:00-ին Ղուկասավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Ա.-ն դանակով հարվածներ է հասցրել Արսեն Խ.-ի և Արամ. Գ.-ի մարմնի տարբեր մասերին:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց կասկածյալ Հայկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կասկածյալ Հայկ Ա.-ն բաց է թողնվել:
Վիրավորներից Արսեն Խ.-ն սովորում է Ղուկասավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, Արամ Գ.-ն՝ Ճարտարագիտական քոլեջի 2-րդ կուրսում, իսկ Հայկ Ա.-ն՝ Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում: