Ջասթին Քուփերը, ավելի լավ հայտնի որպես Ջիմ Քերիի որդի 1997 թվականի «Ստախոս, ստախոս» հայտնի կատակերգությունից, հայտարարել է, որ ութ տարեկան հասակում բանտարկյալներից ստացել է անհանգստացնող նամակներ, հաղորդում է Page Six-ը: Հյուրընկալվելով Ջորդան Վարկոլի և Բլեյկ Քոլինզի «Not So Little Rascals» փոդքաստին՝ 37-ամյա նախկին դերասանը բացահայտել է իր վաղ հոլիվուդյան կարիերայի մութ կողմերը:
Քուփերը նշել է, որ մայրը վճռորոշ պաշտպանական դեր է խաղացել իր մանկության տարիներին: Թեև ինքը ժամանակին տեղյակ չի եղել անպատշաճ նամակագրության մասին, մայրը ժամանակին կանխել և իրենից հեռու է պահել ճաղերի հետևում գտնվող անձանց ուղարկված նամակները, որոնք անհանգստացնող հետաքրքրություն են դրսևորել փոքրիկ դերասանի նկատմամբ: Քուփերն ընդգծել է, որ մայրը երբեք թույլ չի տվել, որ ինքը նկարահանման հրապարակում մնա առանց հսկողության:
Անդրադառնալով 2003 թվականին կինոյից հեռանալուն՝ Քուփերը հիշել է, որ մանկության հայտնիությունը դժվարացրել է առօրյա կյանքը հանրային վայրերում: «Full House», «Boy Meets World» և «The Practice» հեռուստասերիալներում նկարահանվելուց հետո նա վերջնականապես թողել է դերասանական կարիերան: Այսօր նա աշխատում է որպես FOX Sports Radio-ի «The Ben Maller Show» հաղորդման գործադիր պրոդյուսեր:

