fbpx
Հասարակություն

2 հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ազատ է արձակվել․ Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչը ազատ է արձակել փետրվարի 13-ին Ստեփանավանում 2 հետիոտնի մահվան ելքով վրաեթի ենթարկած Mercedes-ի 24-ամյա վարորդին։ Այս մասին հայտնում ե Shamshyan.com-ը։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։

Նույն օրը վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 13-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 2 հետիոտի: Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել էին, իսկ Mercedes-ն էլ բախվել էր կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ