fbpx
Արցախ

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել. ևս 8 մարդ առողջացել է

Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը նոր տեղեկատվություն է հայտնում երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին:

«ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է՝ նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:
Առողջացել է 8 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 335 մարդու մոտ, որից 295-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 75 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 12 871 փորձանմուշի հետազոտություն»:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/182324256741696

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ