fbpx
Աշխարհ
14:00 28/09/2019

2017-ին Թրամփ-Լավրով հանդիպման ձայնագրության հասանելությունը սահմանափակվել է․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ին Օվալաձեւ կաբինետում հանդիպման ժամանակ ռուս բարձրաստիճան անձանց հայտնել է, որ անտարբեր է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության հանդեպ, քանի որ ԱՄՆ-ը նույնն է արել այլ երկրներում։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը՝ վկայակոչելով 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների:

Ինչպես նշում է պարբերականը, տվյալ պնդումն անհանգստացրել է Սպիտակ տան ներկայացուցիչներին, որոնք սահմանափակել են Թրամփի այդ զրույցի ձայնագրության հասանելիությունը՝ այն հասանելի թողնելով միայն քիչ թվով մարդկանց համար:

Նշվում է, որ այդ հայտարարությունն արվել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ այն ժամանակ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպման ընթացքում:

Պարբերականը գրում է, որ զրույցի ընթացքում Թրամփը պատմել է է նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին գաղտնի տեղեկություն: Հանդիպման ժամանակ նա նաեւ հայտարարել է, որ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիի հեռացումը դրանից մեկ օր առաջ թուլացրել է նրա վրա գործադրվող ահռելի ճնշումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ