2018 թվականին Christie՚s աճուրդային տան հասույթը կազմել Է 5,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ կամ 7 միլիարդ դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է արվեստի ստեղծագործությունների աճուրդների լոնդոնյան կազմակերպչի մամուլի տեղեկագրում:
«Christie՚s աճուրդային տունն ամրապնդել Է համաշխարհային արտ-շուկայի առաջատարի դիրքերը՝ ցուցադրելով ամենաբարձր տարեկան ցուցանիշներն ընկերության պատմության մեջ: 2018 թվականի ադրյունքներով Christie՚s-ի աճուրդների միագումար հասույթը 2017 թվականի համեմատությամբ աճել Է 3 տոկոսով՝ կազմելով 5,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ»,- նշված Է մամուլի տեղեկագրում: Հասույթի աճը դոլարային հաշվարկումով կազմել Է 6 տոկոս: Մեկ տարում Christie՚s-ի աճուրդային վաճառքներն աճել են 3 տոկոսով՝ հասնելով 4,7 միլիարդ ֆունտ ստեռլինգի (6,3 միլիարդ դոլարի): Իսկ Christie՚s-ի նոր սպասարկյալների բաժինը 2018 թվականին կազմել Է գնորդների ընդհանուր թվի 32 տոկոսը: Ըստ որում նրանց համար «մուտքի» գլխավոր «կետ» են մնում առցանց- աճուրդները, որոնց ընդհանուր թիվն անցյալ տարի հասել Է 88-ի՝ 65 միլիոն ֆունտ ստեռլինգ (86,6 միլիոն դոլար) ընդհանուր հասույթով:
Իսկ գլխավոր աճուրդային կատեգորիաները, որոնք ներգրավել են նոր սպասարկյալների, դարձել են պերճանքի առարկաները (32 տոկոս), ինչպես նաև հետպատերազմյան և արդի արվեստը (16 տոկոս), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: