fbpx
Հասարակություն

2022 թվականին նշվում է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նշանավոր հոբելյանը կարժևորի երկու մեծ գրողների` Ավ. Իսահակյանի և Եղ. Չարենցի բարեկամության մասին պատմող գեղեցիկ հուշերի, դրվագների բեմականացմամբ, որին կմասնակցեն Հենրիկ Մալյանի անվան թատրոնի երիտասարդ արտիստները դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի ղեկավարությամբ:

«Գիրք նվիրելու օրվա խորհուրդը կամփոփվի նաև նախօրոք հայտարարված գրքահավաքի արարողությամբ, որին ակտիվորեն մասնակցել են նաև քաղաքացիները և «Արմավ» հրատարակչությունը:

Հավաքված գրքերը կնվիրաբերվեն զորամասերի և «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության» կենտրոնի գրադարաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ