fbpx
Աշխարհ

2023 թվականի բառ է ճանաչվել authenti-ը՝ իսկական

Անգլերենի ամենահեղինակավոր բառարաններից մեկը՝ Merriam-Webster-ը, «authentic»-ը՝ «իսկական»-ը, ճանաչել է 2023 թվականի բառ:

«Authentic»-ը՝ նշանակում է «իսկական», «իրական», «նույնական», «վավերական», բայց նաև «բնորոշ տվյալ անձի կամ առարկայի բնույթին կամ ոգուն»:

Բառարանի խմբագիրներն ընդգծում են, որ 2023 թվականին դրա օգտատերերն ավելի շատ են հետաքրքրվել տեղեկատվության իսկությամբ՝ կեղծ լուրերի տարածման աճի և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման առաջընթացի պատճառով, ինչը թույլ է տալիս ստեղծել տեքստեր և պատկերներ, որոնք գրեթե չեն տարբերվում «իրականից»:

Նոյեմբերի 1-ին «արհեստական ինտելեկտը» ճանաչվել է «2023 թվականի բառ» մեկ այլ հայտնի անգլերեն բառարանի՝ Քոլլինսի կողմից:

Merriam-Webster-ն ընտրում է «տարվա բառը», հաշվի առնելով բառարանի կայքում որևէ կոնկրետ տերմինի որոնումների քանակը և դրա օգտագործման ընդհանուր աճը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ