fbpx
Սպորտ

Մոդրիչը վնասվածք է ստացել. նա բաց կթողնի Նապոլիի հետ խաղը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ազդրի վնասվածք է ստացել Լա լիգայի 14-րդ տուրի «Կադիսի» դեմ խաղում։

«Ռեալի» խորվաթ կիսապաշտպանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 70-րդ րոպեին։
Մոդրիչի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, սակայն նա չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում սպասվող «Նապոլիի» դեմ խաղին։ Այսմ մասին հայտնում է Cope-ի լրագրող Արանսիա Ռոդրիգեսը:
Գուցե Մոդրիչը ստիպված կլինի բաց թողնել Լա լիգայի հաջորդ տուրի «Գրանադայի» դեմ հանդիպումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ