251 նոր դեպք, 239 ապաքինված ու 10 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հրապարակող՝

595 նոր դեպք, 801 ապաքինված ու 18 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն` առողջացած, 4762-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5220 թեստավորում, որից գրանցվել է քովիդի 251 նոր դեպք: Ունենք 239 առողջացած, 10 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1147 է:

ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 7483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում:

 

Ամենաթարմ