Աֆղանստանում Աշրաֆ Գանիի կառավարության անդամ եղած կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Սայեդ Ահմադ Շաթ Սաադատն այժմ Գերմանիայում պիցցա է առաքում։
Այս մասին տեղեկանում ենք EHA News-ից։
Նշվում է, որ նա աշխատում է Լայպցիգում։ Նախկին պաշտոնյան այժմ Lieferando ծառայության աշխատակից է հանդիսանում, իսկ պիցցաներն առաքում է հեծանիվով։
Սաադատը հրաժարական է տվել դեռևս 2020 թվականին, որից հետո տեղափոխվել է Գերմանիա։
Afghan minister now delivering pizza in #Germany
▪️#Afghanistan's former communications minister Sayed Ahmad Shah Saadat is now a driver for the Lieferando delivery service in Leipzig. pic.twitter.com/4SpQPHGrZm
— EHA News (@eha_news) August 22, 2021

