գազել
4 անձի մահվան պատճառ դարձած ԳԱԶել-ի վարորդը ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու…
Բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող ԳԱԶելը և Օպելը. կան տուժածներ
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։41-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և…
Երևան-Մեղրի ճանապարհին Գազելը գլորվել է ձորը․ կան տուժածներ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ժամը 19։47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ ու կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Գյումրիում հրդեհվել են 2 ավտոտնակներ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենան 30 մետր գլորվել է ձորը․ կա տուժած Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական…
Գազելի ողբերգական վթարից զոհերի թիվն ավելացել է
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 20-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին․ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, որի հետևանքով 5 անձ տեղում մահացել էին, իսկ 10-ից ավել ուղևոր՝ հոսպիտալացվել։ Ցավոք, հոսպիտալացված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Այս մասին հայտնում են Ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հաղորդումը ստացվել…
Տուժածների թիվն ավելացել է․ նոր տվյալ՝ մարդատար գազելի վթարից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր առավոտյան Երևան-Գյումրի ճանապարհին մարդատար Գազելը կողաշրջվել է, որի հետևանքով կան զոհեր ու տուժածներ։ Սկզբում հաղորդվում էր 5 զոհի ու 13 տուժածի մասին։ Սակայն այժմ տուժածների թիվը ավելացել է ևս մեկով և կազմում է՝ 14։ Նրան տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Վիճակը գնահատվում է բավարար։
Կադրեր՝ Երևան-Գյումրի ճանապարհին ողբերգական վթարի վայրից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Երևան-Գյումրի ճանապարհի 50-րդ կիլոմետրին մարդատար Գազելը կողաշրջվել է, որի հետևանքով նախնականով կա 5 զոհ ու 13 վիրավոր։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նրանցից 2-ին վիրահատում են։ News.am-ը կադրեր է ներկայացրել դեպքի վայրից։
3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր տվյալներ՝ Գազելի վթարից
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին։ Մարդատար Գազելը կողաշրջվել է, որ հետևանքով նախնական տվյալներով կա 5 զոհ ու 13 հոսպիտալացված։ Երևան-Գյումրի ճանապարհին Գազելը կողաշրջվել է․ կա 5 զոհ ու 13 տուժած «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 10 վիրավորների 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, որոնցից 2-ն այժմ վիրահատվում…
Երևան-Գյումրի ճանապարհին Գազելը կողաշրջվել է․ կա 5 զոհ ու 13 տուժած
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ ու կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Երեխա է վրաերթի ենթարկվել․ վերջինս հոսպիտալացվել է Արմավիրում տրակտորը շրջվել է փոսը․ կա տուժած Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է,…
Վթարի հետևանքով հոսպիտալացված երիտասարդը մահացել է
Հուլիսի 16-ին վթար էր տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհին։ «ԳԱԶել»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ընկել ձորակն ու հրդեհվել։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Նշվում է, որ 21-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 22-ին հայտնի է դարձել, որ ուղևոր Հայկ Պողոսյանը մահացել է։ Ոստիկանությունից հայտնում են, որ քննություն է…
Այսօր 54 համարի երթուղայինում մարդ են սպանել
Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, սպանություն է տեղի ունեցել Երևանի 54 համարի երթուղային գազելում։ Դեպքը տեղի է ունեցել Պարոնյան-Լեո խաչմերուկում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ ավտոմեքենայում վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո քաղաքացիներից մեկը դանակով հարվածել է մյուս քաղաքացու կրծքավանդակին, ով տեղում մահացել է։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ ուղևորներից մեկը…
Բաղրամյան պողոտայում բախվել են 30 համարի «ԳԱԶել»-ն ու Mercedes-ը․ կան տուժածներ
Օգոստոսի 21-ին, Ժամը 16։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում բախվել…
Երևանում երթուղային է վթարվել․ կան վիրավորներ
Փետրվարի 5-ի վաղ առավոտյան Երևանում խոշոր ավտովթար է եղել։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, համար 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազելը» բախվել է Honda Fit-ին: Ըստ Shamshyan.com-ի՝ 7 վիրավոր կա, այդ թվում՝ «Գազելի» վարորդը. նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ: «Գազելի» վարորդի սթափությունը տեղում ստուգելիս պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում…
Զոդի կամրջի վթարի գործով մեղադրանք է առաջադրվել Տոյոտայի վարորդին․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «ԳԱԶԵԼ»-ի հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Դեպքը տեղի է ունեցել 2019…
«ԳԱԶել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի
Օգոստոսի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում երեխայի են վրաերթի ենթարկել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աստղաձոր գյուղում վրաերթի է ենթարկել 3-ամյա Ալլա Վարդանյանին, որը տեղում մահացել է:…














