fbpx
Մշակույթ

3,2 միլոն դոլարից ավելի հանգանակվել է այրված Սյուրի դղյակի վերականգնման համար

Ճապոնիայի բնակիչները մեկ շաբաթից ավելի քիչ ժամանակամիջոցում 350 միլիոն իեն (մոտ 3,2 միլիոն դոլար) են հանգանակել Օկինավա հարավային կղզու Նահա քաղաքում Սյուրի դղյակի վերականգնման համար: Այս մասին հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։

Այս պահին միջոցների հասարակական հանգանակությանը մասնակցել է ավելի քան 25 հազար մարդ: Նշվում է, որ վերականգնման համար միջոցների հանգանակության ակցիան սկսվել է նոյեմբերի 1-ին՝ Սյուրիում ավերիչ հրդեհի բռնկումից հետո:

Կառույցը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, գործնականում ամբողջովին կրակի ճարակ է դարձել:

Ճապոնիայի կառավարությունը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, արդեն խոստացել է անհրաժեշտ ամեն ինչ անել այդ պատմական հուշարձանի վերականգնման համար: Դղյակը կառուցվել է XIV – XV դարերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ