fbpx
Կառավարություն

16:50 10/10/2019

30 միլիոն դրամ կուղղվի «Մեր ժամանակի հերոսը» մրցույթի հաղթողներին տրամադրելու համար

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից 30 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին տրամադրելու համար:

«Մեր ժամանակի հերոսը» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը անցկավել է Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում։ Մրցանակաբաշխության հաղթողների թիվը 45-ն է:

Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։

 

Վերեվ