fbpx
Ժամանց

Մանկական Եվրատեսիլը շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել

Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

Միջինում, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում՝ մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել:

4-14 տարեկան երեխաները հեռուստադիտողների 18,5%-ն են կազմում, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարիների միջին ցուցանիշը: Կրկնապատկվել են նաև 15-24 տարեկան հեռուստադիտողների դիտումները:

Մրցույթի առցանց դիտումները ևս գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ուղիղ հեռարձակումը 2021 թվականի համեմատ 4 անգամ ավելի շատ մարդ է դիտել:

Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը հեռուստատեսային վարկանիշով աննախադեպ է նաև Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ