fbpx
Առողջապահություն

349 նոր դեպք ու 605 առողջացած․ կորոնավիրուսը Հայաստանում

Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նշվում է նաև, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ