Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 233 001 դեպք, որոնցից 221 729-ն` առողջացած, 4664-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարված 6425 թեստավորումից հաստատվել է COVID-19-ի 391 նոր դեպք: Ունենք 139 առողջացած, 6 մահվան դեպք:
ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1129 է:
ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով 5479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 409 091 թեստավորում: