Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու, անձնակազմի մասնագիտական գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հոկտեմբերի 21-ից 23-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կապավորների եռօրյա վարժանքներ:
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի և զբաղեցրել տեղակայման վայրերը: Բացազատվել են շարժական կապի միջոցները, իրականացվել վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։